Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վեր­ջա­պես ձեզ իշ­խա­նու­թ­յուն զգա­ցեք

Վեր­ջա­պես ձեզ իշ­խա­նու­թ­յուն զգա­ցեք
21.07.2020 | 14:07
Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին թշ­նա­մու սան­ձա­զեր­ծած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րից մի ան­հե­թեթ բա­նա­վեճ է ըն­թա­նում սո­ցիա­լա­կան հար­թա­կում։ Իշ­խա­նու­թյու­նը մե­ղադ­րում է ընդ­դի­մու­թյա­նը, թե ներ­սի «թշ­նա­մին» են, վեր­ջին­ներս էլ հի­շեց­նում են նրանց պահ­ված­քը 2016-ի ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ժա­մա­նակ։ Ափ­սոս չէ՞ այդ է­ներ­գիան, որ այս օ­րե­րին ի­րար դեմ եք ուղ­ղում, հի­մա պետք է բո­լո­րով դր­սի հետ աշ­խա­տեք, Հա­յաս­տա­նի ճշ­մար­տու­թյու­նը, ար­դա­րու­թյու­նը մտց­րեք մի­ջազ­գա­յին հան­րու­թյան աչ­քը։ Սա նախ և ա­ռաջ իշ­խա­նու­թյան խն­դիրն է, սա­կայն այս հար­ցում կար­ծես ա­վե­լի ակ­տիվ աշ­խա­տում է ընդ­դի­մու­թյու­նը։
Բո­լոր ընդ­դի­մու­թյուն­նե­րի գործն էլ քն­նա­դա­տելն է, իշ­խա­նու­թյունն այդ ա­ռու­մով պետք է բարձր կանգ­նած լի­նի, ա­վե­լի շատ գործ ա­նի, քան խո­սի։ Ի վեր­ջո, պա­տաս­խա­նատ­վու­թյան ողջ բեռն իշ­խա­նու­թյան ու­սե­րին է, և ե­թե այ­սօր եր­կի­րը ինչ-որ հար­ցե­րում չհա­ջո­ղեց, հաս­տատ դրա հաս­ցեա­տերն ընդ­դի­մու­թյու­նը չի լի­նե­լու, եր­բեք չի ե­ղել, վաղն էլ չի լի­նե­լու։ Հետևե­լով իշ­խա­նու­թյան մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, տպա­վո­րու­թյուն է, որ նրանք 2016-ում են մնա­ցել, երբ աջ ու ձախ քն­նա­դա­տում էին՝ ա­ռանց գի­տակ­ցե­լու սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան չա­փը։ Ախր, մի մո­ռա­ցեք, որ այդ օ­րե­րի ձեր մտ­քերն ու հայ­տա­րա­րու­թյուն­ներն այ­սօր ձեր դեմ են շրջ­վել։ Որ­պես իշ­խա­նու­թյուն, ա­մեն օր ձեր ե­րե­սով են տա­լիս ե­րեկ ար­տա­հայ­տած մտ­քե­րի ու դիր­քո­րո­շում­նե­րի հա­մար, ո­րով­հետև ժա­մա­նա­կին մո­լե­ռան­դո­րեն մի բա­նի դեմ էիք խո­սում, որն այ­սօր ող­ջու­նում եք։ Սա չա­րախն­դու­թյուն չէ, ոչ էլ քն­նա­դա­տու­թյուն։ Ի վեր­ջո, ձեզ իշ­խա­նու­թյուն զգա­ցեք, ոչ թե իշ­խա­նու­թյան մեջ լի­նե­լով, մտ­քով ու պահ­ված­քով ընդ­դի­մու­թյուն մնա­ցեք։
Իսկ ի՞նչ պի­տի ա­ներ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը։ Դժ­վար է ա­սել, թե այս 2 տար­վա ըն­թաց­քում մի­ջազ­գա­յին ինչ կա­պեր են ձեռք բե­րել իմ­քայ­լա­կան­նե­րը, որ երկ­րի խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի հետ են կա­րո­ղա­ցել հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցել (Էլ չենք ա­սում, որ ա­մեն մե­կը մի բա­րե­կա­մա­կան խմ­բում իր տեղն է ամ­րագ­րել, բայց դա միայն գոր­ծու­ղում­նե­րի ու պե­տու­թյան հաշ­վին աշ­խարհ տես­նե­լու հա­մար չէ), այս օ­րե­րին նրանց գործն ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րի հետ ակ­տիվ աշ­խա­տան­քը պի­տի լի­ներ, որ ոչ միայն եր­կր­ներն ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րը հայտ­նեին, այլ ա­ռան­ձին պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոնց ա­սե­լի­քը կա­րող էր ա­վե­լի ան­կաշ­կանդ ու խիստ լի­նել։ Սա է նաև խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը, այս­պի­սի օ­րե­րին է երևում դրա ար­դյուն­քը։ Իսկ այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք ի­րենց է­ջե­րում ակ­տիվ տա­րա­ծում են իմ­քայ­լա­կան­նե­րը, մեղմ ա­սած, նրանց աշ­խա­տան­քի հետ կապ չու­նեն։
Այն­պես որ, հար­գե­լի իշ­խա­նա­վոր­ներ, մի՛ «նս­տեք» Ֆեյս­բու­քում, հա­թա­թա­ներ գո­նե ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ընդ­դի­մա­դիր­նե­րին մի ուղ­ղեք (դրանց ժա­մա­նակն ու տե­ղը կա), ո­րով­հետև այս­պի­սի ի­րա­վի­ճակ­նե­րում դուք այդ վատ «նախ­կին­նե­րի» «ժա­ռան­գած» փոր­ձա­գետ­նե­րով, քաղ­տեխ­նո­լոգ­նե­րով, տե­ղե­կատ­վա­կան «բա­զա­յով», ռազ­մա­կան ո­լոր­տի գի­տակ­նե­րով եք կա­րո­ղա­նում աշ­խար­հին ցույց տալ Ադր­բե­ջա­նի դեմ­քը։ Գո­նե ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ վերջ տվեք այդ ան­հե­ռա­տես քն­նար­կում­նե­րին, իշ­խա­նու­թյան պես ձեզ պա­հեք, դուք եր­կիր ու ժո­ղո­վուրդ եք ներ­կա­յաց­նում և պար­տա­վոր եք մի քա­նի ան­գամ ա­վե­լի հան­դուր­ժող լի­նել քն­նա­դա­տու­թյուն­նե­րի հան­դեպ, կրկ­նա­կի պա­տաս­խա­նա­տու լի­նել ձեր ա­մեն բա­ռի ու մտ­քի հա­մար։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ